Երթով դեպի գլխավոր դատախազություն շարժվող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին նստել են Ամիրյանից հրապարակ տանող` «Մարիոթ Արմենիա» հյուրանոցին կից ճանապարհահատվածին:
Այստեղ էլ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին կոչ արեց վեր կենալ, ճանապարհն ազատել, հակառակ դեպքում, եթե չկատարեն օրենքի պահանջը` կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն:
«Դուք ուզում եք ոստիկանների հետ բախո՞ւմ ստեղծել»,-Վալերի Օսիպյանի հարցին, երթի մասնակիցները ասացին`ոչ:
Կարդացեք նաև
Նշենք, որ Հրապարակում կայանված են երկու ջրցան մեքենա:
Վալերի Օսիպյանի այն դիտարկմանը, թե իրավախախտում եք անում, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյան ասաց` «Իրավախախտման մասին արձանագրություն կազմեք եւ գնացեք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ