«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին, որոնք այս պահին էլ նստած են Մաշտոց եւ Ամիրյան փողոցների խաչմերուկում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ, կոչ է անում բացել, ազատել փողոցը, քանի որ երթի մասնակիցներն անհամաչափ գործողություններ են անում:
Մինչ Aravot.am-ը Վալերի Օսիպյանից հետաքրքրվում էր, թե ոստիկանությունն ինչ գործողությունների կդիմի, օրենքն ի՞նչ է նախատեսում, ցուցարարները վեր կացան եւ երթը շարունակեցին դեպի դատախազություն:
Վալերի Օսիպյանը մեր հարցին պատասխանեց, որ սա օրինաչափ չէ, քանի որ գլխավոր նշանակության փողոց են փակել:
Կարդացեք նաև
Երբ երթի մասնակիցներին Վալերի Օսիպյանը հորդորում էր ճանապարհը բացել, ցուցարարները բացականչում էին՝ «ջըր-ցան, ջըր-ցան»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ