Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Ասել «ոչ թալանին», ու թալանչիներին դնել մեր գլխին ման տալ`ճիշտ չէ»

Հուլիս 14,2015 19:50

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որն ակտիվ մասնակցում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ դեռ ընթացող պայքարին՝ կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները:

Հիշեցնենք, օրեր առաջ նման կոչով հանդես էր եկել նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը`հորդորելով ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատները եւ ժողովրդի հետ պայքարել:

Գեւորգ Սաֆարյանը սեփական բացատրությունն ունի. «Պատգամավորներն իրենց մանդատները պիտի վայր դնեն եւ առիթն այստեղ կապ չունի: Մեր երկրում գոյություն չունի օրենսդիր իշխանություն: Դա ՀՀԿ-ի կանտորան է եւ իրեն ընդդիմադիր համարող որեւէ պատգամավոր ՀՀԿ-ի որջում անելիք չունի: Սրա համար անգամ առիթ պետք չի: Առիթն էլ արդեն կա`մենք չունենք ընտրված օրենսդիր մարմին: Դա ընդդիմադիր պատգամավորների կողմից ողջամիտ քայլ կլինի: Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները, գտնվելով այնտեղ, միայն լեգիտիմացնում են այդ ՀՀԿ-ական ժողովը»:

Գեւորգ Սաֆարյանը տեղեկություն չունի, թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը: Հիշեցնենք, անցած հինգշաբթի օրը կայացած հանրահավաքում երիտասարդները հայտարարեցին, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է այս շաբաթվա վերջում եւ խոստումներ եղան`հստակ անուններ հնչեցնելու ու պատիժներ պահանջելու մասին: Գեւորգ Սաֆարյանը հստակ չգիտի էլ`համակարգող խումբը հստակեցված է, թեոչ. «Հենց հստակեցվի՝ հայտարարություն կլինի, էլի»:

Հետաքրքրվեցինք`ինքը ո՞ր թեւի կողմնակից է`«Ոչ թալանին», թե՞ «Ոչ թալանչիներին»: «Ես կողմնակից եմ պատճառը վերացնելուն: Ասել «ոչ թալանին», ու թալանչիներին դնել մեր գլխին ման տալ`ճիշտ չէ, աբսուրդ է, քանի որ այդ թալանչին շարունակելու է թալանել տարբեր ոլորտներում: Դրա համար պետք է պատճառը վերացնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031