Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին». «Պատժել ե’ւ հրաման տվող ե’ւ կատարող ոստիկաններին». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 14,2015 19:25

Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը հավաքվել են, որպեսզի բողոքի երթ իրականացնեն դեպի գլխավոր դատախազություն:

Նախաձեռնությունը պահանջում է պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք հունիսի 23-ին, Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել:
Լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց. «ՀՀ ոստիկանապետ Գասպարյան Վովան ասում է` ոստիկանությունը բարեփոխումներ է իրականացնում: Բայց մենք տեսանք հունիսի 23-ին ինչ տեղի ունեցավ: Սրիկաները դեռեւս շարունակում են մնալ համակարգում, եւ մեր պահանջն այն է, որ նմանները լքեն համակարգը»:

ert_1 ert-2 ert-3 ert-4 ert-6 ert-7 ert-8

Aravot.am-ի հարցին, սրիկաներն ըստ ձեզ հրաման տվողնե՞րն են, թե՞ կատարողները, Մաքսիմ Սարգսյանն ասաց` երկուսն էլ: Մեր այն հարցին էլ, թե ով պետք է պատժվի, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ ե’ւ հրաման տվողները ե’ւ կատարողները:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է պատժել նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք հունիսի 23-ին ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը ՀՀ ոստիկանապետի, փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանի, Լեւոն Երանոսյանի, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, Գյումրիի ոստիկանապետի եւ այդ օրը ներկա եղած եւ ուժ կիրառած քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարներով պաստառներ են պարզել ու դատապարտող կոչեր են անում` ի ցույց ոստիկաններին, որ նրանք են եւ նրանց պետք է պատժել:

Երթը քիչ առաջ մեկնարկեց: Նախաձեռնությունը եւ նրան հետեւող քաղաքացիները «Մոսկվա» կինոթատրոնի մոտից կշարժվեն Թումանյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա եւ երթով կգնան Ամիրյան-Վազգեն Սարգսյան փողոց:

Նշենք, որ երթի համար նախաձեռնության անդամները իրազեկել են: Երթն այս պահին ընթանում է Թումանյան փողոցի երթեւեկելի հատվածով:

Այն ուղեկցում են տասնյակ ոստիկաններ: Երթի մասնակիցները սուլում են, բացականչում են` միացեք: Ոստիկանությունը կոչ է անում մեկ հատվածով քայլել, որպեսզի փողոցի մյուս հատվածով մեքենաները կարողանան երթեւեկել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031