«Իր հետ կապ չունեցող քայլ է արել՝ փորձելով մեզ ու իրենց չբաժանել: Իբրեւ թե բոլորս Աստվածաշնչի տակ ենք գտնվում, սա ենթարկեցնելու քայլ է: Սա ոստիկանապետի ժեստն էր, իսկ Վաղինակի վերցնել, չվերցնելն արդեն երկրորդական հարց է»,- ասաց ակտիվիստը:
Կարեն Հարությունյանը ոստիկանապետի այդ քայլը բռնության տեսակ է համարում. «Մեղմ բռնություն է, բռնության պետք է ենթարկեին, բռնությունից խուսափելու համար այդ ժեստն է անում: Ոստիկանապետը իրավական հարթությունից չպետք է դուրս գա»:
Ինչ վերաբերում է Վաղինակ Շուշանյանի հասցեին համացանցում շարունակվող քննադատություններին, Կարեն Հարությունյանի կարծիքով, նա չվերցներ էլ նվերը, էլի քննադատելու էին. «Ասում են՝ ոստիկանապետի հետ համագործակցություն էր, ինչը չեմ ընդունում, երկրորդական հարց է: Մեզ էլ մի անգամ ոստիկանության աշխատակից Կարեն Մովսիսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Սահմանադրության մեկնաբանություններն էր նվիրել, վերցրինք, հետո մի քանի օր անց վերադարձրինք՝ ասելով մենք սովորել ենք, գնացեք դուք սովորեք, որովհետեւ չգիտեք դա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ