Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդարյանի հողը հետ կտան գյուղացուն. խոստացված ՀԷԿ-ը չի կառուցվի

Հուլիս 14,2015 18:55

Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից «Հերակլեա» ընկերությանը, ՀԷԿ կառուցելու նպատակով հատկացված հողատարածքը հետ կվերցնեն եւ կտան գյուղացիներին:

Հողի կատեգորիան կփոխվի` դառնալով գյուղատնտեսության եւ անտառային նշանակության: Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետին կզեկուցի այս մասին` ասելով, որ ընկերությունը սահմանված ժամկետում` 3 տարում չի կատարել իր պարտավորությունները, իսկ ավելի ճիշտ` իրեն հատկացված հողատարածքը չի օգտագործել նպատակային նշանակությամբ:

Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Հերակլեա» ՍՊԸ-ն պետք է այդ տարածքում փոքր հզորության հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգույց եւ օժանդակ կառույցների շինարարություն աներ:

Հողատարածքը կազմում է 0.1 հեկտար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031