Լրահոս
Օրվա լրահոսը

Սենյակները նվեր կտան փախստականներին, բայց կադաստրային ծախսերը բնակիչները պետք է հոգան

Հուլիս 14,2015 18:22

Ադրբեջանից 1988-1992 թվականներին Հայաստան բռնագաղթված երեք ընտանիքի, որի անդամները վաղուց ստացել են ՀՀ քաղաքացիություն, կսեփականաշնորհվի Նոր նորքի 70 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակները, որտեղ փախստականները մոտ 20-23 տարի ապրում են: Հանրակացարանի սենյակները փախստականներին կտրվի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգից:

Հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Սենյակները բնակիչներին կտրվի նվիրատվությամբ, այդուհանդերձ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը պետք է հոգան նվիրառու բնակիչները:

Ըստ Արման Սահակյանի փախստական-բնակիչներն իրենք են դիմել պետգույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031