Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են խախտումներ

Հուլիս 14,2015 17:49

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2015 թվականի առաջին կիսամյակում իր իրավասություններից բխող ուսումնասիրություններ է կատարել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված թվով 5 պետական մարմիններում: Ուսումնասիրությունների նպատակն է եղել պարզել  այդ մարմիններում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման, կադրային գործի վարման ընդհանուր վիճակը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և նույն նախարարության  ՀՀ գիտության պետական կոմիտեի աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ, թերություններ, բացթողումներ չեն հայտնաբերվել:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմում հայտնաբերվել է աշխատանքային ստաժի սահմանված չափանիշների խախտմամբ պաշտոն զբաղեցնելու մեկ դեպք: ՀՀ ՔԾԽ որոշման հիման վրա տվյալ քաղաքացիական ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին Քաղաքացիական ծառայության խորհրդին տեղեկացնելու կարգի խախտման դեպք, որի կապակցությամբ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես է եկել խնդիրը վերացնելուն, հետագայում նման դեպքերը բացառելուն միտված միջոցներ ձեռնարկելու  համապատասխան միջնորդությամբ:

Խախտումներ են հայտնաբերվել նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում: Դրանք կապված են եղել քաղաքացիական ծառայության դասային աստիճանների շնորհման, քաղաքացիական ծառայողի ատեստավորման, պաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելու ընթացակարգերը օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացնելու հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես է եկել թերացումներ և խախտումներ թույլ տված իրավասու պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031