«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Նոր Գեղի համայնքի Ուսանողական, Պ. Սևակի փողոցների, Երևանյան փողոցի բարձրահարկ շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ