Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուբով Գլեբովան՝ հոսանքի թանկացման մասին. «Ժողովուրդ, դա գեղեցիկ չէ, բայց անհրաժեշտ է». KP

Հուլիս 14,2015 17:11

«Ես չեմ ուզում այդքան հոռետես լինել Հայաստանի իրավիճակի եւ Ուկրաինայի մինչմայդանյան իրավիճակի ամբողջական նմանության հարցում հենց այն պատճառով, որ այս ճգնաժամը դեռ էներգետիկ թեմայով է: Եվ ցուցարարների մեջ այսօր լայն հակառուսական տրամադրություններ չկան»,- այս մասին, «Комсомольская правда»-ի հետ զրույցում, ասել է, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովան:

Ըստ Գլեբովայի՝ այլ հարց է, որ իրենք կհամարեն, թե հակամարտությունը երբեք չի կարողանա ռուսական էներգետիկ քաղաքականության մերժումից դառնալ ռուսական քաղաքականության ամբողջական մերժում. «Այդ դեպքում մենք, իհարկե, կսխալվենք: Եվ շատ ուժգին կսխալվենք»:

Լյուբով Գլեբովան խորհուրդ է տվել դեռ դպրոցից էներգետիկայի ոլորտի մասնագետների պատրաստել. «Պատմեք հայերին այդ ենթակառուցվածքի մասին: Նրանց համար հասկանալի կլինի, թե ինչու որոշ բաներ, այնպիսին, ինչպիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, անխուսափելի է էներգետիկ քաղաքականության զարգացման գործում: Այնտեղ պետք է տեղական ներկայացուցիչներ լինեն, որոնք կբացատրեն. ժողովուրդ, իհարկե, դա գեղեցիկ չէ, բայց անհրաժեշտ է»:

Նա նաեւ ասել է, որ իրենք որպես հումանիտար կառավարման ներկայացուցիչներ, կարող են գործընկերներ գտնել եւ ցույց տալ, թե ով ինչ կարող է անել այդ դաշտում: «Մենք կարող ենք ստեղծել եւ զարգացնել այն, ինչը միանգամայն մրցունակ է: Օրինակ՝ ամբողջ աշխարհին է հայտնի, որ մեր մաթեմատիկան լավագույնն է աշխարհում: Եվ աշխարհում ամենալավը մեզ մոտ են մաթեմատիկա սովորեցնում»:

Լրագրողի դիտարկմանը, թե սովորելուց հետո այդ երիտասարդները գնում են ԱՄՆ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարն արձագանքել է, որ այդ իրավիճակում էլ են իրենք ավելի հաղթած վիճակում, քան ամերիկացիները. «Այո, ամերիկյան ամեն ինչի հանդեպ հետաքրքրություն կա: Սակայն իր բնույթով այն կարող է եւ չդառնալ կյանքի մենթալիտետ: Մենք նույն Հայաստանի հետ հարեւաններ ենք, մենք ունենք խորը պատմական կապեր, նույն մենթալիտետը: Սա մեր մրցունակ առավելությունն է: Կարեւորը, որ բոլորը գործի անցնեն միասին եւ հասկանան, որ ոչինչ ավտոմատ կերպով սեր չի դառնում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031