Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով վճիռն ուզում են հանրության աչքից  հեռու պահել

Հուլիս 14,2015 17:06

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստը հետաձգվեց: Դատախազ Կարեն Հարությունյանը միջնորդեց այն հետաձգել` պատճառաբանելով, որ արձակուրդ է գնում: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 12-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը դատախազի այս միջնորդությունը տարօրինակ համարեց ու ասաց, որ գործը ձգձգելու միտում է տեսնում. «Տարօրինակ է, որ հենց այսօրվանից է դատախազն արձակուրդ գնում, կարող էր վաղվանից գնալ: Միտում եմ տեսնում ձգձգելու և նիստը հատուկ օգոստոսին դնելու, քանի որ այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները ակտիվ չեն աշխատում, արձակուրդի սեզոն է, որպեսզի կայացվելիք որոշումը հանրային մեծ արձագանք չստանա: Նախապես արդեն գիտեն ինչ դատավճիռ է լինելու, մասնավորապես հանրության համար անընդունելի, ուստի դնում են այս ամսվա մեջ, որ նվազագույնի հասնի լրատվամիջոցների` արձագանքելու հնարավորությունը:

Նաև մեր` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին բողոքների քննությունն են հետաձգել մինչև օգոստոսի 6-ը: Այնպես որ, սա հենց միտումնավոր է արվում: Իրենց թվում է, որ ուզում են խորամանկ քայլ անել և մենք կարող է չհասկանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031