Ի տարբերություն ՕԵԿ-ի, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի, Հանրապետականից ինչ-որ բան կմնա, եթե Սերժ Սարգսյանը հեռանա այդ կուսակցությունից. «Բա հանրապետության նախագահն ա մեր լիդերը, էտի գիտե՞ք ինչ մեծ առավելություն ա, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը թողնի կուսակցությունը, իհարկե, կթուլանա։
Ենթադրենք, Արթուր Բաղդասարյանը քոչի Գերմանիա, «Օրինաց երկրից» որպես կուսակցություն ի՞նչ կմնա»։
Մենակ Սերժ Սարգսյանը չէ, եթե Հովիկ Աբրահամյանն էլ թողնի Հանրապետականը, կուսակցությունն ավելի կթուլանա. «Մենակ հո նախագան չի, ես էլ եթե թողնեմ կուսակցությունը, բավականին կթուլանա»։
ԲՀԿ-ական Լեւոն Խաչատրյանն ուղղակի ողբալու արժանի Հանրապետական է տեսնում առանց Սերժ Սարգսյանի, պատճառը հայտնի է. «Չկա քաղաքական էլիտա, չկա քաղաքական կուսակցություն, գաղափարախոսություն»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ