Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը մտահոգված է Սիրիայում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով

Հուլիս 14,2015 16:58

Այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ:
ՀՀ մշակույթի նախարարը ողջունել է Սիրիայի նա­խարար Իսսամ Խալիլին եւ կարևորել է նրա «Մտքի ավերածություն» խորագրով զեկույցը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հո­գևոր հա­ղոր­դա­կցման գոր­ծոն» կլոր սեղանի շրջանակում:

Հասմիկ Պողոսյանն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Սիրիայում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով և շեշտել, որ  ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսանում նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով:

Սիրիայի մշակույթի նախարարը մտահոգություն է հայտնել  զինված հակամարտության պատճառով  պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ։
ՀՀ մշակույթի նախարարը կիսել է արաբ գործընկերոջ մտահոգությունը և հավելել, որ պետք է միավորել ուժերը՝ մշակութային վանդալիզմը կանխելու համար։ Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է երկու երկրներում հայկական և սիրիական մշակույթի օրեր անցկացնել։ Նա շեշտել է, որ ուրախ կլինի, եթե  արաբ գրողները մասնակցեն  2015թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Գրական տապան» միջազգային ծրագրին։

ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի արաբական Հանրապետության կառավարու­թյանը և մասնավորապես մշակույթի նախարար Իսսամ Խալիլին` Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ մարտի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ հրավիրելու փաստը: Նշելով, որ հայ-սիրիական պատմամշակութային հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բռնի տեղահանված հայ գաղթականներին:

Անդրադարձ է կատարվել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի  հետևանքով 2012թ. Հայաստան ներգաղթած մոտ տասներեք հազար սիրիահայերի խնդիրներին:

Հասմիկ Պողսյանը Սիրիայի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում 1968թ. գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի կազմում է արաբագիտության ամբիոնը:

Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարն արաբ գործընկերոջը նվիրել է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանների մասին ժողովածու և հայկական ժայռապատկերների հազարամյա պատմությունը խորհրդանող հուշանվեր։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031