Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրդեհների վիճակագրություն

Հուլիս 14,2015 16:34

2015թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում հաշվառվել է 751 հրդեհ` 222 864 913 դրամի նյութական վնասով, զոհվել է 20 և վնասվածքներ ստացել` 14 մարդ: 2014թ. նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 740 հրդեհ` 369 407 136 դրամի նյութական վնասով, զոհվել էին 22 և վնասվածքներ ստացել` 29 մարդ: Այսպիսով` հրդեհների քանակն ավելացել է 11 դեպքով (1.48%), զոհերի թիվը նվազել` 2-ով (9.09%), վնասվածք ստացածներինը՝ 15-ով (51.72%), իսկ նյութական վնասի գումարը՝ 146 542 223 դրամով (39.67%):

Հրդեհների քանակն աճել է Երևան քաղաքում, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերում, իսկ նվազել՝ մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 38.74%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 35.55%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 9.58%-ը՝ ավտոմեքենաներում, իսկ 16.13%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 64.44%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 35.56%-ը` գյուղական բնակավայրերում:

Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 21-ը խոշոր են (նախորդ տարի` 20), որոնց պատճառած նյութական վնասի գումարը կազմել է 124 171 024 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 55.71%-ն է: Առավել խոշոր հրդեհներն են`

– 2.01.15թ.` Տավուշի մարզ, գ.Աչաջուր, բնակելի տների տանիքներ (շուրջ 4717մ2): Նյութական վնասի գումարը կազմել է 23 305 200 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:

– 1.01.15թ.՝ Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, բնակելի տան տանիք: Նյութական վնասի գումարը կազմել է 4 755 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել երեխաների խաղը կրակի հետ:

– 22.02.15թ.` Արարատի մարզ, գ.Սայաթ-Նովա, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 11 580 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:

– 22.04.2015թ.՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Վ.Սարգսյան փողոց, տնակներ: Նյութական վնասը` 11 312 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

– 4.02.15թ.՝ Լոռու մարզ, ք.Սպիտակ, բնակելի տուն: Նյութական վնասը` 10 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:

– 21.04.2015թ.՝ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մեքենաշինական 14/1, տաղավար-խանութ: Նյութական վնասը` 9 820 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

Զոհերով հրդեհների առաջացման պատճառներն են` անզգուշությունը ծխելուց, բաց կրակը, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումները, ճանապարհատրանսպորտային պատահարը և ինքնահրկիզումը: Զոհերի (որոնցից 5-ը տարեցներ են) գերակշիռ մասը (8 մարդ) արձանագրվել է բնակելի հատվածում, 7-ը՝ ավտոմեքենաներում: Զոհեր են եղել հետևյալ տարածաշրջաններում. Լոռի՝ 7, Սյունիք և Շիրակ՝ 3-ական, Երևան և Արագածոտն՝ 2-ական, Արարատ, Արմավիր և Գեղարքունիք` 1-ական:

5-ական մարդ վնասվածքներ է ստացել բնակելի հատվածում և ավտոմեքենաներում, 2-ը՝ ԱԳԼՃԿ-ներում, մեկական՝ բաց տարածքում և ԲԼԿ-ում: Վնասվածքները գրանցվել են Լոռիում` 5, Երևանում, Գեղարքունիքում և Արմավիրում՝ 2-ական, Վայոց ձորում, Սյունիքում և Արագածոտնում՝ 1-ական:

Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի 64 նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 15 դեպքում: Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 314 որոշում, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանի դատախազությունների կողմից:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031