Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով՝ շուրջ երկուսուկես տարի քննված ծանր հանցագործության վերաբերյալ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիս 14,2015 15:44

Քաղաքացի Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 12-ին իր նախկին ընկերուհի Նաիրա Մ.-ի ծանոթ Արսեն Մ.-ն, գործերի վերաբերյալ խոսելու նպատակով, խաբեությամբ իրեն կանչել է ռեստորանային համալիր, որտեղ Նաիրա Մ.-ն և նրա ընկերները փակել են սենյակի դուռը և իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ պարտադրել են գրել Նաիրա Մ.-ին 50 մլն ՀՀ դրամ պարտք լինելու վերաբերյալ ստացական: Ինչպես նշված, այնպես էլ՝ դրան հաջորդող օրերին ստացած նույնաբովանդակ սպառնալիքներից հետո, ինքը գրել և Նաիրա Մ.-ին է տվել ստացականը, որից հետո վերջինս այն ներկայացրել է դատարան՝ որպես 50 մլն դրամ իրենից բռնագանձելու պահանջը հիմնավորող ապացույց:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և շուրջ 6 ամիս կատարվել նախաքննություն: Այնուհետև հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ռոման Դ.-ի կողմից Նաիրա Մ.-ից առանձնապես խոշոր չափերի գույք՝ 50 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ և որոշում է կայացվել երկու վարույթները միացնել և քննությունը շարունակել մեկ վարույթում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ռոման Դ.-ն շուրջ 6 ամիս գտնվել է կալանքի տակ:

Հիշյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում պարզվել է, որ նախաքննությունն իրականացվել է դատավարական օրենքի խախտումներով, իսկ Ռոման Դ.-ի նկատմամբ հարուցվել է ապօրինի քրեական հետապնդում և դատախազի որոշմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ գործը շուրջ 9 ամիս քննվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, այնուհետև, դատախազի որոշմամբ, նախաքննությունը շարունակելու համար գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչությանը, որտեղ էլ շուրջ մեկուկես տարի շարունակվել է քրեական գործով նախաքննությունը:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031