Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքերում և ովքե՞ր կարող են կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները

Հուլիս 14,2015 15:32

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել հետևյալ երեք դեպքերում`

1) աշխատողը` սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ իր սոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել, որը սակայն չի կարող գերազանցել աշխատողի` նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում դիմում` նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին  տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու համար (կանխիկացումը համապատասխան բանկերում իրականացվում է 2015թ. մայիս ամսից).

2) երբ աշխատողը կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել և այլևս չի աշխատում (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը.

3) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցները, օրենքին համապատասխան, ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031