Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետա Զոփունյան. «Խնդիր ունենք պալիատիվ օգնությունը բժշկական կրթության մեջ ընդգրկել»

Հուլիս 14,2015 14:38

«Բժշկական նպատակներով թմրամիջոցների կիրառման կարգը» փաստաթուղթը, որը պատրաստ է որպես նախագիծ, կլինի ամենամեծ քայլը պալիատիվ օգնության հաստատման գործում: Այս մասին հուլիսի 14-ին «Հյումն Րայթս Վոտչ» կազմակերպությունը «Ինձ մնում է միայն արտասվել» քաղցկեղը եւ պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում զեկույցի ներկայացման ընթացքում ասաց Իրավունքների զարգացման կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոփունյանը:

Նրա խոսքերով՝ այդ փաստաթուղթը սահմանում է ավելի հեշտացված ընթացակարգ, որը իր մեջ չի ներառում բարդ հանձնաժողովային համակարգ, մի քանի ստորագրության առկայության դեպքում թմրամիջոցի տրամադրում: Ըստ նրա օրենսդրական կարգավորումները կարեւոր կլինեն ուռուցքաբանների կամ բժիշկների համար, որոնք իրենց գործողությունների համար կունենան իրավական հիմքեր. «Այն ընդունելու դեպքում մենք հնարավորինս կկարողանանք հեշտացնել հիվանդների եւ նրանց ընտանիքների կյանքը եւ թույլ կտանք նրանց արժանապատիվ մահանալ եւ հեռանալ այս կյանքից»:

Վիոլետա Զոփունյանը, անդրադառնալով կրթական ոլորտին, ասաց, որ դեռեւս բժշկական կրթական հաստատություններում չկա պալիատիվ օգնության հիմնական դասընթաց: Փոխարենը՝ մասնագետները մի շարք դասընթացներ են կազմակերպել. «Գրեթե բոլոր ուռուցքաբանները ստացել են պալիատիվ օգնության մասին տեղեկություններ: Սակայն, դասընթացները չեն եղել պարբերաբար եւ պարտադիր բնույթ չեն կրում, եւ մենք խնդիր ունենք պալիատիվ օգնությունը համապատասխան բժշկական կրթության մեջ ընդգրկել, որպեսզի հետագայում մասնագետները կարողանան աշխատել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031