Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է Լիոնել Մեսսիի երկրպագուներին՝ վերջինի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի համար:
«Արգենտինան ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, որը «Ռեալ Սոսիեդադին» 4 գոլ է խփում, հետո գալիս է հավաքական ու գնդակին դիպչել չի կարողանում: Բավական է գուրգուրել Մեսսիին: Նրան պետք է վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես Արգենտինայի հավաքականի ցանկացած ուրիշ խաղացողի: Նրան չեն սպանել, չեն բռնաբարել ու պետք չէ ողբերգություն սարքել այն բանի համար, որ հարվածում են ոտքերին», – Մարադոնայի խոսքերը մեջբերում է Ole-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ theguardian.com-ի