Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկն առաջարկում է նոր պարզեցված քարտային վարկ

Հուլիս 14,2015 13:29

Զարգացման Հայկական Բանկը բոլոր այն անձանց, ովքեր խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից և ցանկանում են առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ: Վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն:

Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ:

«Վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար:  Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսեր, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը:»,- նշում է Զարգացման Բանկի Վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը:

Նոր վարկային գծի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք՝ այցելելով Զարգացման Բանկի ինտերնետային կայք www.armdb.com :

“Զարգացման Հայկական Բանկ” բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և  ֆիզիկական անձանց:

Այս 24 տարիների ընթացքում Բանկն ապացուցել է շուկայում իր կայացվածությունը, կուտակել է փորձ և արհեստավարժություն, վաստակել է հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը 2015 թվականի ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է սպասարկման առավել բարենպաստ պայմաններ, նոր ծառայություններ և շարունակելու է մոտենալ իր հաճախորդներին` նոր մասնաճյուղերի բացման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031