2015 թվականի հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչի արդյունքում այն դարձավ ամենաթանկը ԱՊՀ-ում: Այդ որոշման դեմ Երևանում հունիսի 19-ից շուրջօրյա բողոքի ակցիաներ սկսեցին, որոնք, մեղմ ասած, տարօրինակ արձագանք գտան ռուսաստանյան լրատվամիջոցներում:
Տեսանյութում ներկայացված են Հայաստանի էներգետիկ համակարգի մասին մի շարք փաստեր, որոնց լույսի ներքո, էլ ավելի անհասկանալի է դառնում սակագնի բարձր լինելը: Բացի այդ, տեսանյութում բարված են ռուսաստանյան հեռուստաընկերությունների տարածած ապատեղեկատվության օրինակներ և քննարկվում է այն, թե ինչո՞ւ էր տարածվում այդ սուտը:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»