Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն, ով 2011 թ. հուլիսի 2-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի և 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Կարեն Շ.-ն փոխանցվել է Նաիրիի բաժնի աշխատակիցներին:
ՀՀ ոստիկանություն