Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի SalamNews գործակալությանը՝ հայտնում են, որ հուլիսի 13-ին Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում վիրավորվել են 12-ամյա Նարմին Խանբաբեւան, նրա 8-ամյա եղբայր Թունչայը եւ գյուղի 44-ամյա բնակչուհի Դուրդանա Նաղիեւան: Նրանց տեղափոխել են Թովուզի շրջանային հիվանդանոց, վիրավորների վիճակը բավարար է:
SalamNews-ի հաղորդմամբ, իբր հուլիսի 13-ի գիշերը Հայաստանի զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծել են Ալիբեյլի գյուղը, նշված 3-ն էլ բեկորներից վիրավորվել են:
Ալիբեյլին գտնվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղին շատ մոտ, դեմ-դիմաց: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ վերջին 3 օրերին սահմանի այդ հատվածում խաղաղ է, ընդհանրապես կրակոցներ չեն եղել; Գյուղապետն ասաց, որ հուլիսի 13-ին Ալիբեյլի գյուղի տարածքում ինչ-որ խուլ պայթյունի ձայն է լսել: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական գյուղում երեխաներն անզգուշությամբ խոշոր տրամաչափի փամփուշտ կամ այլ զինամթերք են պայթեցրել, որի հետեւանքով նշված 3 հոգին վիրավորվել են:
Եթե հայկական զինուժի գնդակոծությունից վիրավորված լինեին Ալիբեյլիի բնակիչները, ապա ազերիները տարբեր զինատեսակներից սաստիկ կգնդակոծեին Այգեպարը: Կարելի է սպասել, որ առաջիկայում ադրբեջանցիները միջազգային ատյաններում կհայտարարեն հայկական զինուժի կողմից Ալիբեյլիի գնդակոծության մասին, որի հետեւանքով գյուղի 2 երեխա եւ մի կին է վիրավորվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
անպետք մարդիկ են, իրենք իրենց դիտմամբ վնասում են ու հայերի վրա շառ գցում …