Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը վերածվել է զարմանալի ժողովրդավարության. «The Daily Beast»

Հուլիս 14,2015 12:37

Հետխորհրդային պատերազմից հետո Արեւմուտքի հայկական սփյուռքն օգնեց Լեռնային Ղարաբաղը վերածել զարմանալի ժողովրդավարության: Ղարաբաղը տարբերվում է ԽՍՀՄ-ի քարտեզի վրա գտնվող չճանաչված այլ պետություններից, օրինակ՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից եւ վերջերս կազմավորված Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից:

«The Daily Beast»-ում հրապարակած հոդվածում լրագրող Աննա Նեմցովան նշել է, որ եթե վերոնշյալ պետությունները հիմնականում ակնկալում են Ռուսաստանի օգնությունը, իսկ քննադատներն ընդհանրապես դրանք Ռուսաստանի կողմից ստեղծված պետություններ են համարում, ապա Լեռնային Ղարաբաղը բոլորովին այլ հովանավորներ ունի:

Ըստ լրագրողի՝ ԼՂ-ին սատարում են էթնիկ հայերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Ղարաբաղի կառավարությունն ինչ-որ առումով ավելի արդար է վերաբերվում իր բնակչությանը, քան դա տեղի է ունենում Հայաստանում: Ստեփանակերտը բաց եւ ազնիվ ընտրություններ անցկացրեց, որպեսզի կանխի վտանգավոր հեղափոխությունները: Բացի այդ, երկիրն այնքան փոքր է, որ, թվում է, այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, որ տեղական պաշտոնատար անձիք չեն կարող խաբել ընտրողներին:

Աննա Նեմցովայի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, թե թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններով ԼՂ-ն ցույց է տվել, որ կարելի է հաջողությամբ պայքարել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ:

Հեղինակը գրել է, որ դա գրավում է որոշ գործարարների, որոնք գալիս են Լեռնային Ղարաբաղ ապրելու եւ աշխատելու: «Ղարաբաղը, բացի  ժողովրդավարությունից եւս մեկ նպատակ ունի: Շուտով, ինչպես Հարությունյանն է խոստանում, Ղարաբաղը կվերածվի սեւ խավիարի դրախտի, որպեսզի Ադրբեջանին ցույց տա, որ այստեղ ոչ միայն ատում են բռնապետությունը, այլեւ իրենք էլ կարող են հարստանալ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031