Հուլիսի 12-ի Վարդավառի տոնը եւս մեկ անգամ ցույց տվեց. այն տեղ-տեղ է տոն, իսկ հիմնականում փորձություն է: Փորձություն բոլորի համար. ջրողների, ջրվողների, վարորդների, ոստիկանների, գրեթե բոլորի։ Ինչ-որ անհասկանալի մուտացիաների արդյունքում Վարդավառի օրը արտակարգ իրավիճակ է ստեղծվում։
Ամենավառ օրինակը, որի ականատես ենք դարձել մենք, հետեւյալն էր. Արցախի փողոցում մեր առջեւից գնացող ավտոբուսի վրա հանկարծ սկսեցին ինչ-որ իրեր շպրտել: Ավտոբուսը մի փոքր հեռու էր, այդ իսկ պատճառով սկզբից չհասկացանք, թե ով եւ ինչ է շպրտում։ Այդ իրերը դիպչում էին ավտոբուսի ապակիներին ու մի տեսակ անհայտանում։
Ավտոբուսը կտրուկ արգելակեց, տարիքով մի վարորդ դուրս եկավ։ Մոտեցանք, եւ նոր միայն պատկերը պարզ դարձավ, երեխաները ցելոֆանե տոպրակների մեջ ջուր էին լցրել ու նետել ավտոբուսի վրա։ Սա կոչվում է Վարդավա՞ռ։ Վարորդն էլ, բարկացած ինչ-որ բաներ ասաց երեխաների հասցեին, երեխաների հետ գտնվող մեծահասակ քաղաքացիները վրա տվեցին այս մարդուն։ Քիչ մնաց՝ ուտեն։ Ամոթանք են տալիս։
Իսկ այն, որ դա ավտոբուս է, մեջը բազմաթիվ ուղեւորներ կան, որ վարորդը կարող է այդ տոպրակների հարվածներից խառնվի իրար, մեքենան փախցնի ու վթարի ենթարկի եւ այլն, դա կարծես ոչ ոքի չէր մտահոգում։
Կարդացեք նաև
Խորհրդային տարիներին, համենայնդեպս, մեր փողոցում, Վարդավառի օրը երեխաներով իրար էինք ջրում, խաղում էինք, հետո նորից ջրում։ Մեկ-մեկ էլ մեծահասակներն էին «հավեսի» ընկնում։ Բայց ավտոմեքենայի վրա ջուր լցնել, պատահական անցորդների վրա՝ մեծ ու փոքր հաշվի չառնելով… նման բաներ երբեք չեն եղել: Թե այս ամենը որտեղի՞ց հայտնվեց, անհասկանալի է։ Ընդ որում, երեխաներին պաշտպանոդ մեծահասակները հաստատ նույն ձեւով են «ջրոցի» խաղացել։ Հիմա ի՞նչ պատահեց:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Տարբեր է զիրար ջրել մի քիչ հովացնելու տրամադրութիւններվ
բոլորովին ուրիշ բան է ջրով ՔԱՐԿՈՑԵԼ անցորդներին առանց ձախ-աջ նայելու։
Նման արարքներ յանձագործութեան շարքին պէտք է համարել։
Սպիտակի ճանապարհին մի անգամ մեքենաս ելեկտրական ցիցին խփեցի եւ յանկարծ ամէնքը աներեւութացան։ Սա վարդավառի աւանդութիւն չէ այլ այլասեռած լակոտներու զբաղմունք։