Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդումը, թե Հայաստանը գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ, այնքան էլ ճիշտ չէ. «168 ժամ»

Հուլիս 14,2015 11:24

Jubilee Debt Camaign-ը պարտքային խնդիրներ ունեցող երկրները բաժանել էր մի քանի խմբի՝ ճգնաժամի ռիսկի տակ գտնվող և փաստացի պարտքային ճգնաժամի մեջ գտնվող։ Մենք երկրորդ խմբում ենք հայտնվել։ Այսինքն՝ Jubilee Debt Camaign-ը համարում է, որ Հայաստանի վիճակը տխուր է։ Կարելի է ասել, որ այդպես է համարում նաև Եվրոպական Միությունը, քանի որ այս հետազոտությունը կատարվել է ԵՄ աջակցությամբ (չնայած հատուկ նշվում է, որ այն չի արտահայտում ԵՄ պաշտոնական տեսակետը):

Որքանո՞վ է ճիշտ այս հետազոտությունը։ Այն, որ Հայաստանը բավականին ծանր պարտքային բեռի տակ է, գաղտնիք չէ։ Սակայն արդյո՞ք առկա վիճակը կարելի է համարել ճգնաժամային։ Ահա այս հարցում որոշ «բայց»-եր կան։

…Բանն այն է, որ 2013 թվականին Հայաստանը վաղաժամկետ մարել էր Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։ Հենց այդ ցուցանիշն էլ

նպաստել է, որ մենք հայտնվենք «պարտքային ճգնաժամի» մեջ։

Սակայն նման մոտեցումը միանշանակ չէ։

Նախ՝ ֆինանսական ոլորտի մասնագետների մի մասի կարծիքով՝ նման ցուցանիշներ հաշվարկելիս մայր գումարի մարումները չպետք է հաշվի առնել։ Այսինքն՝ արտաքին վարկի սպասարկման ծանրությունը գնահատելու համար՝ պետբյուջեի եկամուտների հետ համեմատության մեջ, պետք է հաշվի առնել միայն տոկոսավճարները։ Սակայն, ինչպես երևում է, Jubillee-ի մասնագետներն այս հարցում այլ կարծիք ունեն։

Եվ երկրորդ, 2014-ին մենք նման խոշոր մարում չենք ունեցել։ Ու ստացվում է՝ փաստացի դուրս ենք եկել պարտքային ճգնաժամից, սակայն մեզ «դատում են» դեռ 2013 թվականի տվյալների հիման վրա ու տեղավորում ճգնաժամի մեջ գտնվող երկրների շարքում։

Այսինքն՝ ստացվում է, որ պնդումը, թե Հայաստանը գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ, այնքան էլ ճիշտ չէ:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031