Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապօրինի բազար մարզկենտրոն Իջեւանի «սրտում»

Հուլիս 14,2015 11:15

Իջեւան քաղաքում, միջպետական ավտոճանապարհի եզրին գործում է գյուղատնտեսական մթերքների օրինական շուկա: Իսկ քաղաքի կենցաղի տան առջեւի հրապարակում, ուր նախկինում կանաչապատ տարածք էր, գործում է գյուղմթերքների ապօրինի շուկա: Այդտեղ վաճառում են Արարատյան դաշտից եւ այլ տարածքներից ներկրված մրգեր եւ բանջարեղեն: Վաճառքը կատարվում է նաեւ ավտոմեքենաների բեռնախցերից: Մրգերի եւ բանջարեղենի վաճառք է կատարվում նաեւ կենցաղի տան կամրջի մոտ,ուր մթերքները դրված են գետնի վրա:

Bazar_2

Ընդհանուր առմամբ վերոհիշյալ տարածքներում առեւտրով է զբաղվում 70-80 հոգի: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե նրանցից քանի՞սն են քաղաքապետարանից ստացել բացօթյա առեւտրի թույլտվություն: Նա հայտնեց, որ Իջեւանի քաղաքի տարածքում բացօթյա առեւտուր կատարելու թույլտվություն ունեն 8 հոգի,որոնցից մի քանիսը առեւտուր են կատարում նշված հատվածում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հովո says:

    Հարգարժան Ոսկան Սարգսյան ապօրինի շուկայի մոտ վեր է խոյանում մի կառույց, որի համասեփականատերերը նախկին հեղափոխականներ են, որոնք մի ժամանակ մարտնչում էին ավագանու մարտերում; Նրանք կենցաղի տան դիմացի կանաչ գոտիներն էին ուզում վերադարձնել, բայց պարզ չէր, թե՝ ում: Եթե նկարեիք այդ կիսաշքեղ շենքը մեկ անգամ ևս սեփականատերերը կտեսնեին և կհիանաին իրենց ավարով:

  2. հարգելի Հովո, ես գրել եմ կենցաղի տան առաջ հառնող երկհարկանի կառույցի,նաեւ դրա կողքին 904 քառակուսի մետր տարածքի մասին, որի համար 30 հազար դոլար են վճարել: Չեմ ուզել հարցը քաղաքականացնել, թե չե շատ բան կա ասելու

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031