Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը հրավիրած կառավարության արտահերթ նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մեռելոց եւ ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցի առնչությամբ քննարկումներ անցկացնել Հայ առաքելական եկեղեցու, տնտեսվարողների ու խորհրդարանական քաղաքական ուժերի հետ եւ միասնական մոտեցում ձեւավորել։
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ տարբեր գնահատականներ էին հնչեցնում մեռելոցները աշխատանքային կամ ոչ աշխատանքային համարելու վերաբերյալ։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, օրինակ, ասաց, որ նման հարցերում ինչքան ժողովուրդը կանգնի եկեղեցու կողքին, այդքան ավելի հեշտ կլինի ամեն ինչ։ «Ես կարծում եմ, որ մեռելոցները ոչ աշխատանքային օրեր համարելու կարիքը կա, մարդիկ այցելում են գերեզմաններ։ Ես կողմնակից եմ, որ մեռելոցների օրերը պահպանվեն»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
Նա հստակ չպատասխանեց՝ դրա արդյունքում տնտեսությունը ինչ վնասներ կարող է կրել, սակայն ասաց, որ պատրաստ են այդ թեմայով քննարկումներ ծավալել ու խորը վերլուծություն կատարել. «Գտնում եմ, որ այդ ամենը ճիշտ գաղափար է: Օրինակ՝ եթե այդ օրը աշխատանքային լինի, մարդիկ հավելյալ դժվարությունների առաջ կկանգնեն։ Պիտի գնան գերեզմաններ, դրա համար հավելյալ թույլտվություն ստանան աշխատավայրից եւ այլն»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում