Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ բնակչությունը շարունակում է աղքատանալ. «Ժողովուրդ»

Հուլիս 14,2015 11:00

Չնայած պաշտոնապես ներկայացվում է, թե իբր այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը, անցած տարվա համեմատ, աճել է 12 տոկոսով։ Բայց իրականությունն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն այդ աճը «նկարել» է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատավարձերի չնչին բարձրացման, ինչպես նաեւ՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման շնորհիվ։

Սակայն Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսի դեպքում աշխատավարձի դրական փոփոխություն վերջին մեկ տարում տեղի չի ունեցել։ Գնաճն ինքնին վտանգավոր երեւույթ չէ, ավելին՝ այն կարող է նաեւ զարգացման դրսեւորում լինել։

Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն արդեն բավականին երկար ժամանակ է՝ անդադար անկում է ապրում, հազարավոր ընկերություններ են իրենց գործունեությունը դադարեցնում, Երեւանի կենտրոնում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել դատարկված գրասենյակային տարածքների։

Նման պայմաններում գնաճը միայն մեկ բան է նշանակում՝ բնակչության էլ ավելի աղքատացում։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031