Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Սոցիալական խնդիրները միայն էներգետիկ ոլորտում չէ, որ կուտակվել են, այլ ոլորտներում եւս դրանք քիչ չեն, ինչպես ասում են` «գոտին» շատ է սեղմվել: Իշխանությունը մտավախություն չունի՞, որ նման սոցիալական ընդվզումները կարող են դառնալ շարունակական:
-Անկեղծ ասած դեմ եմ, երբ հասարակության փողոց դուրս գալուց հետո իշխանությունը գնում է զիջումների: Դրանք վտանգավոր են երկրի ներքին կայունության, բնականոն ընթացքի համար: Բացատրեմ, թե ինչու:
Պատկերացրեք, ի՞նչ տեղի կունենա երկրի ներսում, երբ ցանկացած պահի, երբ ինչ-որ բան հանրությանը դուր չգա` վերջինս միանգամից փողոց դուրս գա: Ի՞նչ կկատարվի, երբ պետական ամեն մի որոշմանը հաջորդեն միտինգներ, ցույցեր: Այսօր 1000 հոգի դուրս եկավ փողոց մի ապրանքի գինն իջեցնելու պահանջով, մյուս օրը եւս 1000 հոգի դուրս կգա նույն կամ մեկ այլ պահանջով:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ կկատարվի, եթե դրանց ազդեցության տակ պետությունը որոշի լավամարդ լինել եւ որոշումները «հետողորմյա անել»: Իհարկե հասարակության համար իդեալական կլիներ նման իշխանությունը, որը կհայտարարեր` վերցնում եմ գազի, լույսի ու այլ ծառայությունների վճարները, բայց ի հաշիվ նման զիջումների պետություն չես կառուցի: Այդպիսի քաղաքականությունը կհանգեցնի պետության քայքայման: Մենք չենք կարող նման քայլեր մեզ թույլ տալ:
-Կնշանակի սոցիալական հուզումներից խուսափելու համար խնդիրներին պետք է տալ համակարգային լուծում:
-Այո, ժամանակին հիմքը սխալ դրվեց: Իսկ սխալ հիմքի շտկումը պահանջում է խորքային լուծումներ: Կոսմետիկ քայլերով չենք կարող եղածը կարգավորել, հարկավոր են հիմնովին լուծումներ: Եվ մենք մտածում ենք այդ ուղղությամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում