Հովիկ Աբրահամյանի գլխավորած 17 հոգանոց պատվիրակության Մոսկվա կատարած այցի մանրամասները, կարելի է ասել, անհայտ մնացին հանրությանը։ Պատվիրակության կազմում էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
– Ռուսական կողմը ներքին հետաքննություն իրականացրե՞լ էր, պարզե՞լ էր, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել ՀԷՑ-ում։
– Կարծում եմ՝ այս պահին որեւէ հետաքննություն չի անցկացվել, նախապատրաստվել են հարցերը թե՛ իրենց, թե՛ մեր կողմից, թե ինչ հարցերի վերաբերյալ պետք է լինի աուդիտը։
– Իսկ հնարավո՞ր է քրեական գործ հարուցվի։
Կարդացեք նաև
– Քրեական գործով ռուսական կողմը չի զբաղվում։ Եթե քրեական գործ կամ նման դիմում լինի, դրանով կզբաղվեն մեր իրավապահ մարմինները։
– «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը, որպես ՀԷՑ-ի կրած վնասների եւ պարտքի պատճառ, մատնանշել էր Հայաստանում գործող կարգավորման համակարգը։ Ասել է թե՝ ոչ ուղղակի ձեւով մեղադրել էր ՀՀ կառավարությանը։ Սա որեէ կերպ քննարկվե՞լ է:
– Նախ՝ կարգավորման մեթոդոլոգիան սահմանում է ոչ թե կառավարությունը, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են էներգետիկայի մասին օրենքում։ Ինչ վերաբերում է մեր մեթոդաբանությանը, մենք այն բազմիցս քննարկել ենք մասնագետների հետ եւ էական դիտողություններ չեն եղել։
– Կոնկրետ Կովալչուկի հայտարարությունը քննարկվե՞ց «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի տնօրենի հետ հանդիպման ժամանակ։
– Նա ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը։ Ավելի մանրամասներ չեն քննարկվել:
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում