«Ծնվում է» պայքարի նոր ճակատ։ Այդ մասին հաղորդեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով պայքարի ակտիվ մասնակիցներից էր։
Բաղրամյանի իրադարձությունները, «Ոչ թալանին» նախաձեռնությունից զատ, մի քանի նոր խմբեր ձեւավորեցին, ինչպիսին, օրինակ, «Լուսավորիչ» շարժումն է կամ «Կամանդոս» խումբը, դուք ո՞ր խմբին եք սատարում, հարցրինք Նարեկին։ «Մենք հիմա շարժման մասնակից բազմաթիվ ակտիվիստների հետ մեր կազմակերպության շրջանակներում քննարկում ենք, շարժման հետեւություններն ենք անում շարժման ընթացքի վերաբերյալ, փորձում ենք ձեւակերպել, կառուցել ավելի կարող եւ պիտանի թիմ, որը կկարողանա ոչ թե արձագանքով ինչ-որ ընդդիմության կամ քաղաքացիական խմբակի դեր կատարել, այլ լինել նախաձեռնող եւ առաջարկել հստակ մարտավարական եւ ռազմավարական ճանապարհներ ունեցող շարժման տարբերակներ ցանկացած տեսակի հասարակական-քաղաքացիական եւ, ինչու ոչ՝ քաղաքական շարժումների դեպքում։ Մենք որեւէ մեկին չենք հարում եւ երբեք չենք էլ հարել»։
Նշանակում է պայքարի նոր ճակատ եք ձեւավորում։ «Այո, բայց ոչ թե կոնկրետ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, այլ ընդհանրապես քաղաքացիական դաշտին։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում