Ազգային անվտանգություն ծառայությունը մերժել է Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեն Աթաջանյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ-ն իր որոշման մեջ նշել է, թե այդ երկու դեպքերը իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են, թեեւ Աթաջանյանների խանութի վրա հարձակում կատարած Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը հակառակն էր նշել՝ հայտարարելով, թե պետք է մեկի գլուխ ջարդվեր, մի ապակի է ջարդվել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում