Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ վկա եմ, ոչ կասկածյալ եմ, չգիտեմ՝ ինչ եմ». ակտիվիստ

Հուլիս 13,2015 22:28

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված  քրեական գործում իր կարգավիճակի մասին տեղեկություններ չունի «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը: «Ոչ վկա եմ, ոչ կասկածյալ եմ, չգիտեմ՝ ինչ եմ, էդպես բաց են թողել»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, գործում ներգրավված են 237 քաղաքացի:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, «2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19:30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով, հունիսի 23-ին իրեն ոստիկանություն են տարել քաշքշոցով, բայց ոստիկանների բիրտ ուժ չեն կիրառել. «Իմ նկատմամբ կիրառած ուժն այդքան էլ բիրտ չէ եւ փաստացի ապացուցել էլ հնարավոր չէ, որ ներգրավեն որպես տուժող: Պարզապես ձեռքերս ոլորելուց շատ են ոլորել, որ ցավեցնեն»:

Իսկ լրագրողների նկատմամբ կիրառած գործողությունների, նրանց գույքը վնասելու դեպքով հարուցված քրեական գործից ակտիվիստը մեծ սպասելիքներ չունի. «Երբեք ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործն ավարտին չի հասցվում, հիմա քրեական գործը հարուցվել է լրագրողների նկատմամբ կատարված գործողությունների համար, բայց այդ գործը հարուցվեց միջազգային հանրության ճնշումներից հետո: Ռեժիմը որոշակիորեն վախենում է միջազգային հանրության ճնշումներից, դրա համար ձեւականորեն ոստիկանների նկատմամբ տույժեր եղան: Բայց միշտ էլ քրեական գործը հարուցել են, հետո ասել, որ հանցակազմ չկա ու փակել գործը»:

Նրա համոզմամբ, այս անգամ էլ ոստիկանապետը կսահմանափակվի կարգազանց ոստիկաններին միայն տույժերի ենթարկելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031