Տավուշի մարզկենտրոնում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող «Արարատբանկի» Իջեւանի մասնաճյուղի շենքի տանիքին, պատերին հառնում են մոտ երկու տասնյակ աղավնիներ: Այդ թռչունները ճեմում են նաեւ շենքի առաջ: Խաղաղության խորհրդանիշ հանդիսացող աղավնիների համար ապաստան հանդիսացող մասնաճյուղի շենքը, որը հանդիսավորությամբ բացվեց 2013թ. հոկտեմբերի 10-ին, հարմարեցված չէ անվասայլակներով հաշմանդամների այցելության համար:
Իջեւանցիներից տեղեկացանք, որ աղավնիները պատկանում են բանկի մասնաճյուղի շենքին հարակից սրճարանի տիրոջը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ