Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը դատի կտա իրեն հայհոյած ոստիկանին

Հուլիս 13,2015 19:20

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանները խոչընդոտել էին նաեւ Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությունը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել հատուկ քննչական ծառայությունում:

«Չգիտեմ՝ այս անձի նկատմամբ ոստիկանության կողմից ինչպիսի տույժ ու տուգանք է եղել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ծանուցում եմ ստացել, որ ծառայողական քննություն են սկսել, բայց այդ փաստաթղթում գրված չէր, ոչ իմ կարգավիճակը, ոչ էլ քրեական գործի մասին տեղեկություններ, որովհետեւ նախապես ասվել էր, որ քրեական գործ է հարուցվել»,- Aravot.am-ին ասաց Թեհմինե Ենոքյանը:

Նա պատմեց, որ այդ օրը ոստիկանները մի քանի անգամ փորձել են տեսախցիկ ձեռքից վերցնել, հրել են, հեռացրել, որ չնկարահանի ոստիկանական մեծ մեքենաները. «Որոնց մեջ մարդկանց անխնա լցնում էին՝ առանց հաշվի առնելու՝ կտեղավորվեն, թե՝ ոչ: Իմ նկատմամբ եղել է ոչ միայն մասնագիտական գործունեության խոչընդոտում, այլեւ հայհոյանք Արթուր Ղալեչյանի կողմից, ում անձն արդեն պարզված է: Իմ փաստաբան Տիգրան Սաֆարյանի հետ միասին ՀՔԾ տեսանյութը եւ հայցը ուղարկել ենք, որ քրեական գործ հարուցվի, առայժմ անպատասխան է մնացել»:

Լրագրողի խոսքով, ինքը դատական ատյաններում է պատրաստվում վերականգնել իր իրավունքները եւ ոստիկանության աշխատակից Արթուր Ղալեչյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց է ներկայացնելու դատարան. «Ինչքան էլ Վովա Գասպարյանը շարունակի դատապարտել, ասել, թե այս մեկին տույժի ենթարկեցինք, մյուսին խիստ նկատողություն տվեցինք, սա բացարձակապես չի տեղավորվում օրենքի, իրավունքի եւ պատասխանատվության շրջանակներում: Առաջին պատասխանատուն, այս դեպքում, Վովա Գասպարյանն է, որը նման հրաման է տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031