Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Նոր Սահմանադրությամբ անցում կկատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին». NEWS.am

Հուլիս 13,2015 19:01

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է անցում կատարել 100 տոկոս համամասնական համակարգին, իսկ հիմնական շեշտը դրվելու է ԱԺ ընտրությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Նա նշեց, որ այդ հարցին կանդրադառնան նիստից հետո:

Ընտրություններին հաղթած քաղաքական ուժը ունենալու է մեծամասնություն, ներկայացնելու է իր թեկնածուին, ով էլ պետք է նշանակվի վարչապետ: Գագիկ Ղազինյանը շեշտեց, որ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելիս պետք է բարելավել քաղաքական դաշտը, ինչը նշանակում է՝ համամասնական ընտրակարգ, ցուցակներ, գաղափարախոսություն եւ այլն:

Մեկնաբանելով ԱԺ անցնելիս կուսակցությունների համար անհրաժեշտ 5 տոկոս ձայների շեմը բարձրացնելու մասին խոսակցությունները՝ հանձնաժողովի անդամն ասաց, որ սահմանադրությունը այդքան չի մանրանա, շատ բաներ կորոշվեն «Ընտրական օրենսգրքով», իրենք, անշուշտ, լուծումներ կառաջարկեն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031