Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 22-ին որոշել էր՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ Կ. Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Մարինե Խաչատրյանը բողոքարկել էր այս որոշումը, որում նշվում էր որոշում կայացնել Մարինե Խաչատրյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու, այն է՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Օհանյանի 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը վերացնելու եւ «Ա1+»–ի լրագրողի քրեական գործը նոր քննության ուղարկելու մասին։
Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտիրոսյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ եւ 290-րդ հոդվածներով, որոշել է բողոքն ընդունել վարույթ։ «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը նշանակվել է 2015 թվականի հուլիսի 16-ին, ժամը 10:00–ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատական նիստերի թիվ 4 դահլիճում, դռնբաց դատական նիստում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ