Լրահոս
Օրվա լրահոսը

Տնից հեռացած 15-ամյա աղջիկը համացանցի միջոցով է ծանոթացել 20-ամյա տղայի հետ

Հուլիս 13,2015 17:16

Հուլիսի լույս 11-ի գիշերը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 15-ամյա բնակչուհին տնից դուրս է եկել, նամակ թողնելով, որ գնում է սիրած տղայի մոտ, չհայտնելով, թե՝ ուր:

Աղջիկը փոխադրվել է 10-րդ դասարան՝ սովորելով ցածր առաջադիմությամբ: Նա սովորական վարք է ունեցել:

Բաղանիս համայնքից տեղեկացանք, որ նա համացանցի միջոցով է ծանոթացել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա երիտասարդի հետ եւ այժմ նրա մոտ է գտնվում:

Աղջկա ավագ 3 քույրերն ամուսնացած են, հայրն արտագնա աշխատանք է կատարում Ռուսաստանում, մայրն աշխատում է Բաղանիսի հարեւան՝ Ջուջեւան գյուղի պահածոների արտադրամասում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031