Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կրճատել է «անցանկալի անձ»-երի ցուցակը. որոշ ռուս գործիչներ զղջացել են ԼՂՀ այցելելու համար

Հուլիս 13,2015 16:35

Ներկայումս աշխարհում 335 անձի մուտքն Ադրբեջան արգելված է: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակել է «անցանկալի անձ» հայտարարված մարդկանց անունները։

Այս «սև ցուցակում են» հայտնվել այն մարդիկ, որոնք այցելել են ԼՂՀ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն, աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, Իրանի Իսլամական հանրապետության խորհրդարանի անդամ Ռուբիկ Սարդարյանը, Սլովակիայի խորհրդարանի, ՌԴ դումայի անդամներ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Պեդրոս Կիրկորովը։ 2015-ին Ադրբեջանի կողմից «անցանկալի անձ» ճանաչվեց նաև Լյուբով Կազարնովսկայան:

Նշենք, որ այս ցուցակից 4 անձ դուրս է եկել: Օրինակ՝ ՌԴ պետդումայի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի ձայն»-ի ռուսաստանյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը, Ջոն Հոպկինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչն ու Նիկոլաս Բոնդրուն: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նշված անձինք դիմել են Ադրբեջանի ԱԳՆ և հայտարարել, որ զղջում են կատարվածի համար:

Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյան

 

Aravot.am-ը «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանից հետաքրքրվեց՝ Ադրբեջանը միջազգային նորմերի տեսանկյունից իրավունք ունի՞ նման ցուցակ սահմանելու, պարոն Ենքոյանը պատասխանեց. «Իրավական առումով ունի, քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս և ով մտել է Ղարաբաղ, այդ սահմանով է մուտք գործել, ուստի դրանք համարում են անօրինական սահմանախախտումներ: Լավ է, որ ցուցակ են հրապարակում, ոչ թե Վրաստանի նման, որ նրանց մոտ, ում մոտ Աբխազիա մուտք գործելու շտամպ էին տեսնում, ձերբակալում էին»:

Հետաքրքրվեցինք՝ այս քաղաքականությունը չի՞ վնասում Ադրբեջանի միջազգային վարկանիշին ու չի՞ աշխատում հենց այդ երկրի դեմ, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես Ադրբեջանի վարկանիշը միջազգային հանրության աչքին ընկած է: Իսկ այս քաղաքականության մասին դժվար է ասել. ամեն դեպքում Ադրբեջանը պաշտպանում է իր ազգային շահերը: Շատերը վախենալով չեն այցելում Ղարաբաղ, իսկ թե դա ինչ օգուտ է տալիս Ադրբեջանին, դժվար է ասել»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ հիմնականում ռուսազգիներ են դուրս եկել «անցանկալի անձ» ցուցակից, պարոն Ենոքյանը պատասխանեց, թե «դա տեղավորվում է վերջին տարիներին զարգացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    դեբիլներ դե մի մարդու ազգանուն վոր միտրոֆանով լինի ինչ սպասես դրանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031