Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
ՀՀ տարածքում`
Հուլիսի 14-16-ին, 18-ին հյուսիսային առանձին վայրերում, 17-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:
Կարդացեք նաև
Երևանում`
Հուլիսի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ