«Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի , Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի եւ Գևորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։
Նրանք ձերբակալվել էին ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու համար։
«Ես չգիտեմ, թե սրանք ինչքան են ապուշ։ Եթե շատ ապուշ են, գործը չեն կարճի, ու կմտնի դատարան, կվերածվի կոմեդիայի, ոնց որ հիմա է վերածվել կոմեդիայի հանրության աչքի առաջ։ Եթե մի քիչ դեռ ուղեղ ունեն, ապա գործը կկարճեն, այնտեղ գործ չկա, հիմարություն է։ Ուղղակի դա կախված է նրանից, թե ռեժիմն ինչքան է ապուշ»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ