Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին». «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի աուդիտ են անում»

Հուլիս 13,2015 15:16

«Այս պահին չկա ոչ մի տեխնիկական առաջադրանք»,- հուլիսի 13-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հայտարարված աուդիտին, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ պարզ չէ, թե ինչ աուդիտ են անում. «Անում են աուդիտ, միջազգային աուդիտ եւ չի մանրամասնվում, թե ինչ աուդիտ է: Եթե ֆինանսական է, ապա 2 տարի չէ, ամեն տարի արել են, եւ վերջին երկու տարիներին հստակ երեւացել է ՀԷՑ-ի վիճակը: Կամ մեզ ի՞նչ ՀԷՑ-ի ծախսերը, սա չի փակելու այն թալանը, որը որ շերտավորված կա մեր ամբողջ երկրում: Ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի աուդիտ են անում: Չեն բացում, տեղեկություն չեն տալիս, որպեսզի մանիպուլիացիոն կերպով դա էլ անցկացնեն»:

Սոֆյա Հովսեփյանը հավելեց, որ  իրենք պահանջել են, որպեսզի իրենց տեղեկացնեն եւ հիմա սպասում են, տեխնիկական առաջադրանքին՝ հասկանալու համար ֆինանսական աուդի՞տ է, թե՞ տեխնիկական. «Մինչեւ օրս չգիտենք, թե երբ է լինելու աուդիտը, այսինքն՝ կան շշուկներ, որ օգոստոս ամսին է լինելու, բայց ոչ մի պաշտոնական, որպես այդպիսին, չկա: Այսինքն՝ փակ համակարգ է ստեղծված, նորից շարունակում են այն կեղտոտ գործելաոճը, որը մինչ օրս իրենք արել են»:

Համակարգող խմբի անդամ Ռիմա Սարգսյանը հավելեց, որ անկախ աուդիտի անցկացվելուց, «Ոչ թալանին» նախաձեռնությունը ուսումնասիրությունները էներգետիկ ոլորտում շարունակելու է: Նա նշեց, որ պատրաստվում են նամակ ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031