Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը որոշեց հաղթողներին: Շաբաթ օրը ամերիկուհի Սերենա Ուիլյամսը իր կարիերայում վեցերորդ անգամ նվաճեց կանանց մրցաշարի պատվավոր գավաթը՝ եզրափակչում հաղթելով իսպանուհի Գարբինա Մուգուրուսուին, իսկ տղամարդկանց պայքարի վճռորոշ խաղում, ինչպես նախորդ տարի, սերբ Նովակ Ջոկովիչը առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Ավանդույթի համաձայն, նույն օրը երեկոյան կազմակերպիչները բանկետ են կազմակերպում հաղթողների եւ պատվավոր հյուրերի համար, որտեղ հաղթողները միասին կատարում են իրենց չեմպիոնական պարը:
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս անգամ Ջոկովիչի կինը մոտեցել է Սերենային եւ ասել. «Հենց նոր Նովակն ինձնից քո հետ չեմպիոնների պարը պարելու թույլտվություն խնդրեց: Այնպես որ, պատրաստվիր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ dailymail.co.uk-ի