Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «Երթը նախաձեռնության հետագա պայքարի համար կարեւոր քայլ է լինելու»

Հուլիս 13,2015 14:37

«Ոչ թալանին» նախաձեռնությունը երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, երթ է կազմակերպելու Շարլ Ազնավուրի հրապարակից դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրեցին երթի մանրամասները:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ երթը նախաձեռնության հետագա պայքարի համար կարեւոր քայլ է լինելու. «Որոշվեց նման երթ անել, որովհետեւ դա մեր 3-րդ պահանջն է: Շատ լավ է, որ կա արդեն լրագրողների մասով բռնություն կիրառած ոստիկանների հանդեպ հարուցված քրեական գործ: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ դա պետք է լինի ոչ միայն լրագրողների հանդեպ, այլ ցանկացած քաղաքացիների, որովհետեւ 237 հոգու տարել են բաժին, եւ գրեթե բոլորի հանդեպ եղել են այլանդակ սեռական բնույթի հայհոյանքներ»:

Մաքսիմ Սարգսյանը հավելեց, որ երթը կարեւորում է ոչ միայն «Ոչ թալանին» նախաձեռնության հետագա քայլերի համար, այլ նաեւ քաղաքացիական հասարակության համար. «Որովհետեւ երբ ոստիկանությունը ամեն ակցիայի ժամանակ ուժ կիրառի, թույլ տա սանձարձակ պահվածք եւ չպատժվի, եւ քաղաքացիական հասարակությունը եւ ընդհանրապես հայը հետեւողական չլինի պատժի ընթացքի հետ կապված, ապա ամեն հաջորդ անգամ իրենք ավելի լկտի եւ սանձարձակ են լինելու եւ վերնախավով հանդերձ, այսինքն` ոստիկանական վերնախավով: Այնտեղ կային շատ բարձր աստիճանի ոստիկաններ, որոնց անմիջական վերահսկողության ներքո է եղել այդ ամենը, որեւէ կերպ այդ պաշտոնատար անձինք չփորձեցին սանձել իրենց ենթականերին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031