Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար. բարերար

Հուլիս 13,2015 14:25

ՄՈՍԿՎԱ, 13 հուլիսի 2015թ. — Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնին է պատմել «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների մասին:

Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին 2010 թվականին փլուզման առջև էր հայտնվել: 5 ճաք՝ գմբեթից մինչև հիմք, սպառնում էին սրբավայրի գոյությանը: 2011 թվականին, Համացանցում տեսնելով սրբավայրի վերքերի լուսանկարները, մեր հայրենակիցը ստանձնում է դրա վերականգնումը, որը տևում է 4 տարի:

Աշխատանքների արժեքը կազմեց մոտ 750 հազ. ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ այդ գումարը գրեթե հավասար է հուշարձանների վերականգնման նպատակին 2014թ. հատկացված ողջ պետական օժանդակությանը: Այսօր, երբ Օձունին արդեն վտանգ չի սպառնում, Մովսես Ձավարյանն ասում է, որ ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, մասնավորապես՝ Հայաստանում պետության և բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ, իսկ հանրության ուշադրության կենտրոնում այլ խնդիր է՝ գոյատևման պայքարը:

Ներկայացնում ենք Մովսես Ձավարյանի հարցազրույցը.

— Որքանո՞վ է Հայաստանում կազմակերպված բարերարների և պետության համագործակցությունը:

— Այն ուղղակի կազմակերպված չէ: Միտում կար դիտարկելու Օձունի վերականգնումը իբրև պիլոտային ծրագիր՝ ապագայում Հայաստանի այլ հուշարձաններ ևս վերականգնելու համար՝ մտահոգ մարդկանց ներգրավելով: Սակայն մենք ստիպված էինք գրեթե մեկ տարի սպասել «վերականգնման թույլտվությանը»: Առանց կողմնակի միջամտության մենք այն հաստատ չէինք էլ ստանա, ուստի ստիպված եղանք միացնել կապերն ու ընկերներին իշխանության բարձրագույն օղակներում: Եվ սա ընդամենը նրա համար, որ հարցը լուծվեր հօգուտ եկեղեցու վերականգնման: Ցանկանում եմ նշել, որ վերականգնման ողջ ընթացքում որևէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի և եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ հազիվ թե դա պետք է, սակայն չեմ կարծում, որ մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից:

Կարելի է ամփոփել, որ իշխանությունները մտահոգված են այլ խնդիրներով, իսկ հուշարձանների վերականգնումը և պոտենցիալ բարերարների հետ համագործակցությունը թողնված է Աստծո հույսին:

 

SONY DSC

— Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում: Վանո՞ւմ են արդյոք նմանատիպ խնդիրները Հայաստանում իրենց նախաձեռնությունները իրականացնել ցանկացող բարերարներին:

— Ես արդեն անվանեցի մեկ խոչընդոտ. մշակույթի նախարարության ոչ պաշտոնական հորդորով մենք չէինք ստանում շինթույլտվություն գյուղապետի կողմից: Մշակույթի նախարարի դիրքորոշումն ինձ հասկանալի է, քանի որ աշխատանքներն իրականացնելու մրցույթը հաղթել էր ընկերություն, որն իր «ֆավորի» մեջ չէր, սակայն ինձ համար անհասկանալի է տեղական և մարզային իշխանությունների դիրքորոշումը: Խոչընդոտ էր նաև անբան-կազմակերպությունը, որը կազմել էր նախագիծը /կամ փոխել էր տարեթվերը անցյալ դարի 80-ական թվականներին կազմված նախագծում/ և միաժամանակ պատասխանատու էր ճարտարապետական վերահսկողության համար /կրկին ողջույն մշակույթի նախարարությանը/:

ODZUN-2015Խոչընդոտ էին եկեղեցու և հասարակության ոչ կոմպետենտ այն ներկայացուցիչները, ովքեր իրենց առաքելությունը տեսնում էին միայն իրականացվող աշխատանքները ոչ պրոֆեսիոնալ հայացքով քննադատելու և հնադարյան եկեղեցին ժամանակակից բիզնես-կենտրոնի վերածելու «բարի խորհուրդներ» տալու մեջ: Սակայն նրանք, չգիտես ինչու, չէին փորձում ներգրավել հասարակությանը հուշարձանի վերականգնման գործում: Իրական խնդիր դարձան նաև մարդիկ, ովքեր լիազորված էին աջակցել նախագծի իրականացմանը, և դրա համար գումար էին ստանում:

Ես լիահույս եմ, որ նման խոչընդոտները որևէ մեկին չեն կանգնեցնի: Ես չէի հանրայնացնի այս տեղեկատվությունը, սակայն չեմ ուզում, որ այլ բարերարներ ևս «կանգնեին նույն փոցխի վրա», իսկ իշխանություն ունեցողները գոնե սկսեն մտածել իրենց առաքելության մասին:

— Կարելի՞ է պնդել, որ այլ հուշարձաններ ևս վերականգնելու Ձեր նախագծերը չիրականացան Օձունի վերականգնման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով:

— Ես հուսով եմ, որ ամեն բան դեռ առջևում է: Լինեն հնարավորություններ, և որ հայրենակիցները չխանգարեն, չյուրացնեն միջոցներն ու արհեստականորեն չխոչընդոտեն:

 

Հայ-Ռուսական Տեղեկատվական Անկախ Կենտրոն,

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վիկտորյա Գրիգորյան says:

    Օձունի գյուղապետը գյուղապետ դառնալուց առաջ վերականգնել է մուտքի կամարը: Պատրաստել է մուտքի դարպասը: Պարսպի նորոգման ժամանակ երկու մեքենա ավազ է և հնավոճ քարեր նվիրել: 1980-ականների վերականգնման աշխատանքների շինարարական աղբը բակից հեռացրել է: Եկեղեցու խաչքավոր է եղել: Տաղավար տոներին մատաղներ է բաժանել: Ընտանիքով միշտ ներկա է եկեղեցում և երիտասարդների համար օրինակ է բարեպաշտ հավատացյալի: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության պարզաբանմանն ավելի շատ ծածկադմփոցի է նման: Միթե՞ նախագծում ներառված չեն եղել արտաքին եռակողմ սրահները, եկեղեցու հյուսիսում գտնվող կոթողը և կամ էլ տեղահանված գերեզմաններն ինքնուրույն պիտի իրենց տեղը գտնեն: Մի՛ խոսեք Մշակույթի նախարարության անունից: Ես Մշակույթի նախարարությանը շատ եմ հարգում և կարծում եմ, որ նախարարությունը կավարտի Օձունի եկեղեցու վերականգնումը և այն կծիծաղի այսպիսի ահիմն հրապարակումների հեղինակների վրա:

  2. Վիկտորյա Գրիգորյան says:

    Օձունի գյուղապետի շինթույլատվության ուշացնելը զրպարտություն է և իրականությանը չի համապատասխանում:

  3. Աշոտ Մաիլյան says:

    Հավանաբար, Այլոշին խաբել են այս խայտառակ հոդվածի պատվիրատուները կամ էլ իր փողերի համար շուջը հավաքվածները: Երևի ասել են, թե գյուղապետը շինթույլտվություն չէր տալիս, մեծ դժվարությամբ ստացանք:Միակ խոչընդոտը Մշակույթի փոխնախնախարար Արևն է եղել: Գյուղապետի կամ տեր հոր կեսի չափ Օձունի եկեղեցու վերականգնման մասին մտածեիք, հիմա վերականգնումն իրոք ավարտված կլիներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031