Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. Եթե մեր պահանջները չկատարեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը

Հուլիս 13,2015 14:08

«Մեր պահանջները նույն պահանջներն են, ինչ եղել են ի սկզբանե»,- հուլիսի 13-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ նախաձեռնությունը 3 պահանջ ունի՝ չեղարկել հունիսի 17-ին կայացրած որոշումը, վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը՝ նվազեցնելու միտումով եւ ոստիկանության աշխատակիցների հանդեպ քրեական գործ հարուցել, պատժի ենթարկել հունիսի 23-ի եւ հուլիսի 6-ի դեպքերի համար:

«Մեր պահանջներն ուղղված են, ինչպես հայտնել էինք ի սկզբանե, Աբրահամյան Հովիկին եւ Սարգսյան Սերժին: Եթե այս ամենից հետո, այս համաժողովրդական ընդվզումից հետո, որը տեղի ունեցավ ողջ Հայաստանով եւ ոչ միայն Հայաստանով. Բոլորս ականատես եղանք, որ գրեթե ամբողջ սփյուռքը պահանջների հետ կապված ոտքի կանգնեց, մեր պահանջները չկատարեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե պառակտում կա նախաձեռնության, կուսակցությունների եւ քաղաքական ուժերի միջեւ, ասաց, որ նման բան չկա. «Այս շարժմանը իրենց դերն են ունեցել թե՛ կուսակցականները, թե՛ ոչ կուսակցականները: Քանի որ ցանկացած մարդ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ պետք չէ բաժանում մտցնել կուսակցականի եւ ոչ կուսակցականի մեջ: Պայքարի մեջ ե՛ւ կուսակցականները, ե՛ւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց մեծ ներդրումն են ունեցել: Այս պառակտումը ձեռնտու է միայն իշխանությանը, մենք չպետք է գնանք դրան: Պետք է մեր այս պահանջների շուրջ հստակ, միավորված պայքարենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031