Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը Հայաստանի՞ն պաշտպանեց, թե՞ ՌԴ-ին

Հուլիս 13,2015 16:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թեւան Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հելսինկիում ԵԱՀԿ վեհաժողովի հռչակագրի քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամները միասնաբար չեն մասնակցել քվեարկությանը: «Եթե Գեղամյանի քվեարկության հիմքում ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության տրամաբանությունն է գործել, ապա ինչո՞ւ մյուս պատվիրակները համամիտ չէին նրա հետ»,- ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, որ այս պարագայում առաջ է գալիս այն մտայնությունը, որ խնդիրը ոչ թե տարածքային ամբողջականության կետին է վերաբերում, այլ ՌԴ-ի նկատմամբ քննադատությանը:

«Առավոտը» փորձեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից պարզել` նախապես տեղյա՞կ է եղել հանձնաժողովի ղեկավարի քվեարկության մասին, քանզի հայտնի է, որ իր ղեկավարած հանձնաժողովն այս կամ այն կերպ կոորդինացնում է միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների քվեարկությունները: Պարոն Զաքարյանի հետ առայժմ չհաջողվեց կապվել:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031