ԲՀԿ-ն երբեք էլ անձերի դեմ չի պայքարել,-ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կուսակցությունն այլեւս չի քննադատում Սերժ Սարգսյանին. «Մենք ինչի՞ կուսակցությունների կամ անձերի դեմ պիտի պայքարենք»։
Անձամբ Միքայել Մելքումյանը երբեք ընդդեմի կողմնակից չի եղել։ Սակայն ՀՀԿ-ի դեմ խոսելու համար ինքը պետք է նայի միջավայրին, գուցե պահը չի հասունացել։ Հիմա իր կուսակցությունը հանդուրժողական մշակույթի շրջանում է. «Էդ որ ասում ենք հեռացիր, հեռացիր, դրանով բա՞ն ա լուծվում։ Կյանքը ցույց տվեց, որ չի լուծվում, չէ՞։ Դա չպետք ա շփոթել սկզբունքային լինել-չլինելու, կամ քաղաքական լինել-չլինելու հետ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ