Հուլիսի 12-ին, ժամը 18.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն