Ռուսաստանի Բելգորոդի քաղաքի դատարանը Հայաստանի 37-ամյա քաղաքացուն (որի անունը չի նշվում) մեղավոր է ճանաչել մաքսավորին կաշառք տալու փորձի համար: Այդպիսով նա փորձել է լուծել սահմանով անօրինական ապրանքի անցկացման հարցը: Այս մասին, ըստ «Mirbelogorya»-ին, հայտնել են Բելգորոդի տրանսպորտային դատախազությունից:
Փետրվարի վերջին տղամարդը գնացքով Խարկովից ժամանել է Բելգորոդ: Նա իր հետ բերել է չհայտարարագրված ապրանք. 169 կանացի զգեստ, մոտավորապես 110 հազար ռուբլի արժեքով:
Մաքսային ստուգման արդյունքում ապրանքը բացահայտվել է: Հետագա պարզաբանումների համար տղամարդուն տարել են Բելոգորոդի մաքսային գրասենյակ:
Հայաստանի քաղաքացին դիմել է տեսուչին եւ խնդրել է վարչական նյութեր չկազմել ու վերադարձնել ապրանքը, ինչի դիմաց առաջարկել է 100 ԱՄՆ դոլար: Տեսուչը չի վերցրել կաշառքը:
Կարդացեք նաև
Դատարանը իրավախախտին 100 հազար ռուբլի գումարով տուգանելու որոշում է կայացրել: Գումարն արդեն վճարվել է:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ